Իլհա՛մ Ալիև, Դուք ստում եք. շատ լրագրողներ կհաստատեն սա. #BILD-ի թղթակից
Գերմանական հեղինակավոր «BILD» պարբերականի լրագրող Փոլ Ռոնժեյմերն արձագանքել է Ալիևի այն հայտարարությանը, թե իբր Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին լրագրողների հրապարակումներն ապատեղեկատվություն են:
Լրագրողը Twitter-ում կիսվել է BBC-ի թղթակից Օրլա Գուերինի գրառմամբ, ով հարցազրույց էր վերցրել Ալիևից, որին կից գրել է. «Միայն BBC-ն չէ, որ գիտի՝ նախագահ Ալիևը ստում է հերթական անգամ: Մենք այնտեղ էինք երկու շաբաթ շարունակ և գրեթե ամեն օր և գիշեր ականատես ենք եղել քաղաքացիական բնակավայրերին ուղղված հարվածներին: Իլհամ Ալիև, կան շատ թղթակիցներ, որոնք կարող են հաստատել. Դուք ստում եք»:
Comments