top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Իժեւսկի դպրոցում հրաձգության զոհերի թիվը հասել է 15-ի


Ռուսաստանի Քննչական կոմիտեն Telegram-ի իր ալիքում հայտնել է Իժեւսկի դպրոցներից մեկում հրաձգության ժամանակ 11 երեխայի եւ 4 մեծահասակի մահվան մասին։ Այսպիսով, ողբերգության զոհերի թիվը հասել է 15-ի։ Վիրավորների թվում կա 24 մարդ, որից 22-ը՝ երեխաներ։ Պարզվել է, որ ուսումնական հաստատության վրա հարձակում կատարած կրակողը 1988-ին ծնված Արտյոմ Կազանցեւն է Իժեւսկից։ Հանցագործությունը կատարելուց հետո նա ինքնասպան է եղել, հայտնել են քննիչները։ Պարզվել է նաեւ, որ Կազանցեւն այդ նույն դպրոցի շրջանավարտն էր։ Նա կիսում էր նացիստական ​​գաղափարախոսությունը եւ գրանցված էր հոգենյարդաբանական դիսպանսերում, փոխանցում է «ՄԿ»-ն։

0 comments

Comentarios


bottom of page