top of page

Ժամկետային զինծառայողը ջերմային 2-րդ աստիճանի այրվածք է ստացել. վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ

  • Anews
  • Jul 26, 2022
  • 1 min read


Ս.թ. հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Այս մասին տեղեկանում է ՀՀ ՊՆ-ից։ Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով եւ այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով' զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր:

 
 
 

Comments


bottom of page