top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Թրասը պատրաստ է հաստատել Հյուսիսային ծովում նավթի եւ գազի հորատման լիցենզիաները. The Times


Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, եթե հաղթի երկրի վարչապետի ընտրություններում, պատրաստվում է հավանություն տալ Հյուսիսային ծովում նավթի եւ գազի արդյունահանման համար հորատման լիցենզիաների տրամադրմանը, հայտնում է Times թերթը։ Լրագրողների կարծիքով՝ լիցենզիաների տրամադրումը կարող է Թրասի առաջին որոշումներից մեկը դառնալ վարչապետի պաշտոնում։ Ակնկալվում է, որ նա կհաստատի առնվազն 130 այդպիսի փաստաթուղթ։ Պարբերականը նշում է, որ բրիտանացի պաշտոնյաներն այժմ փորձում են առավելագույնի հասցնել երկրի արդյունահանումը եւ էներգիայի պաշարները եւ փորձեր են ձեռնարկում՝ Նորվեգիայից գազի մատակարարումներն ավելացնելու համար։ Միեւնույն ժամանակ, փորձագետները թերահավատորեն են վերաբերվում լիցենզիաների վերաբերյալ Թրասի հնարավոր որոշմանը, քանի որ քիչ հավանական են համարում, որ այդ քայլով Բրիտանիայում էներգակիրների գներն արագ նվազեն։

0 comments

Comments


bottom of page