top of page
Search

Թրամփը մեկնաբանել է իր տանը ՀԴԲ-ի խուզարկությունները


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալները թույլ չեն տվել որեւէ մեկին, ներառյալ փաստաբաններին, ներկա գտնվել Մար-ա-Լագոյի իր կալվածքում իրականացված խուզարկությանը։ «ՀԴԲ-ն եւ այլ դաշնային պաշտոնյաներ ոչ մեկին, ներառյալ իմ փաստաբաններին, թույլ չեն տվել մոտենալ այն վայրերին, որոնք խուզարկվել են: Բոլորին խնդրել են լքել տարածքը. նրանք ցանկանում էին մնալ մենակ եւ առանց վկաների»,-ասվում է Թրամփի թելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ: The New York Times-ը՝ վկայակոչելով աղբյուրները, հայտնել է, որ ՀԴԲ-ին, ամենայն հավանականությամբ, հետաքրքրել են այն փաստաթղթերը, որոնք Թրամփը իր հետ վերցրել է Սպիտակ տնից։ Փետրվարին Washington Post-ը հայտնել էր, որ Ազգային արխիվների եւ գրառումների վարչությունը (NARA) առգրավել է փաստաթղթերի մի քանի տուփ, որոնք նա վերցրել էր Սպիտակ տնից։ Politico-ն պնդում է, որ խուզարկության պահին Թրամփը Նյու Յորքում է եղել։

 
 

Comments


bottom of page