Թրամփը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների արդյունքը պետք է որոշի Գերագույն դատարանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրարշավի արդյունքը պետք է որոշի Գերագույն դատարանը, քանի որ Սպիտակ տան ղեկավարի կարծիքով, հաշվի է առնվել չափից շատ անօրինական ձայներ: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահը Twitter-ի իր էջում։
«Ես հեշտությամբ հաղթում եմ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում, եթե հաշվի առնենք օրինական ստացած ձայները։ Դիտորդներին թույլ չի տրվել որևէ եղանակով կամ որևէ ձեևով կատարել իրենց աշխատանքը, և, հետևաբար, այդ ժամանակահատվածում ստացված ձայները պետք է անօրինական համարվեն»,-գրել է ԱՄՆ նախագահը։
«Դա պետք է որոշի ԱՄՆ Գերագույն դատարանը»,- եզրափակել Է Թրամփը։
Comments