Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի ԼՂ հակամարտության կարգավորման
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման։ Նյու Հեմփշիրում իր աջակիցների առջև ելույթում Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնն աշխատում է Բաքվի և Երևանի միջև իրավիճակի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
ԱՄՆ նախագահի խոսքերը փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը։
«Մենք ամեն ինչ կարգի կբերենք։ Դա պետք է տեղի ունենա այնպես, ինչպես ասում եմ՝ հեշտությամբ։ Դա հեշտ կլինի, եթե գիտես, թե ինչ ես անում»,- ասել է Դոնալդ Թրամփը։
Comentarios