top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի իրեն կձերբակալեն


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի օրը իրեն կձերբակալեն, քանի որ Նյու Յորքի դատախազը մեղադրանք է նախապատրաստում մի գործով, որում կանայք պնդում են, որ սեռական կապերի մեջ են եղել իր հետ: Շաբաթ օրը Truth սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ Թրամփն ասել է, որ Մանհեթենի շրջանային դատախազության «ապօրինի արտահոսքերը» ցույց են տալիս, որ «վաղուց առաջատար հանրապետական թեկնածուն և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահը կձերբակալվի երեքշաբթի օրը»։ Այդ կապակցությամբ ԱՄՆ նախկին նախագահը կոչ է արել իր կողմնակիցներին բողոքի ցույցեր կազմակերպել։ Նա նաև կրկնել է իր վաղեմի պնդումն այն մասին, որ 2020 թվականի նախագահական ընտրությունները, որոնցում ինքը պարտվել է դեմոկրատ Ջո Բայդենին, «գողացվել են», և հորդորել է իր կողմնակիցներին «բողոքել, հետ վերադարձնել մեր պետությունը»։ Նյու Յորքի իրավապահ մարմինների աշխատակիցները պատրաստվում են նրան, որ Թրամփին կարող է մեղադրանք առաջադրվել, հայտնում է PA Media-ն։ Գործով երդվյալ ատենակալների գաղտնի աշխատանքի համար ոչ մի ժամանակացույց հրապարակայնորեն չի հայտարարվել, ներառյալ ԱՄՆ նախկին նախագահին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ հնարավոր քվեարկությունը: 76-ամյա Թրամփի նկատմամբ մեղադրանք առաջադրելը արտառոց իրադարձություն կլիներ նրա բիզնեսի, քաղաքական և անձնական գործերի շուրջ տարիներ շարունակ հետաքննությունից հետո։ Մանհեթենի դատարանը լսում է վկաներին, այդ թվում՝ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհենին, որը պնդում է, որ 2016 թվականին ինքը վճարումներ է կազմակերպել երկու կանանց համար, որպեսզի ստիպի նրանց լռել սեքսուալ կապերի մասին, որոնք կանանց պնդմամբ, եղել են Թրամփի հետ տասը տարի առաջ: ԱՄՆ նախկին նախագահը հերքում է, որ նման հանդիպումներ են եղել, պնդում է, որ ինքը ոչ մի սխալ բան չի արել, և հետաքննությունն անվանում է «վհուկների որս» դեմոկրատ դատախազի կողմից, որը փորձում է տապալել հանրապետականի 2024 թվականի նախագահական արշավը: Քոհենն ասել է, որ Թրամփի ցուցումով ինքը 280 000 դոլար ընդհանուր գումարով վճարումներ է կազմակերպել պոռնոաստղ Սթորմի Դենիելսին և Playboy-ի մոդել Կառեն Մակդուգալին։ Փաստաբանի խոսքով, այս վճարումները պետք է գնեին նրանց լռությունը Թրամփի մասին, որն այդ ժամանակ իր առաջին նախագահական արշավի մեջ էր: Քոհենը և դաշնային դատախազները հայտնել են, որ ընկերությունը նրան 420 000 դոլար է վճարել Դենիելսին տրված 130 000 դոլարը փոխհատուցելու համար, ինչպես նաև բոնուսներ և այլ ենթադրյալ ծախսեր: Ընկերությունը այդ վճարումները ձեւակերպել է որպես դատական ծախսեր։

0 comments

Comentarios


practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն