Թվային հասարակություն․ ճապոնական մոդելը

Հայտնի ասացվածք կա, որ «Ճապոնացիներն ապրում են 2050 թվականում» տրանսպորտայինից մինչև առողջապահական առաջադեմ համակարգերով։
Վերջին տարիներին Ճապոնիայի կառավարությունը մի շարք ներդրումներ է կատարել թվային ենթակառուցվածքում և խրախուսել է բիզնեսներին ընդունել թվային տեխնոլոգիաներ։
“Society 5.0" («Հասարակություն 5․0») հայեցակարգը Ճապոնիայի թվայնացման հանձնառության օրինակներից մեկն է։ Այն առաջին անգամ ներկայացվել է որպես «մարդկության հասարակություն, որտեղ տնտեսական զարգացումը և սոցիալական խնդիրների լուծումը համատեղելի են միմյանց հետ՝ բարձր ինտեգրված համակարգի միջոցով։ Հասարակություն 5․0-ն պատկերվում է որպես «հասարակություն», որը կայուն և դիմացկուն է սպառնալիքների և անկանխատեսելի ու անորոշ իրավիճակների դեմ, որն էլ ապահովում է մարդկանց անվտանգությունը»։
Ճապոնիայում «Հասարակություն 5․0» տեխնոլոգիաների օգտագործման օրինակներ են ինքնակառավարվող մեքենաները։
Դրանք փորձարկվում են Ճապոնական ճանապարհներին և ակնկալվում է, որ մեքենաները մեծ դեր կխաղան ապագա տրանսպորտային համակարգում։ Մեքենաների օգտագործումը նախատեսվում է տաքսիների շահագործման համար։
Ռոբոտաշինությունը նույնպես զարգացել է Ճապոնիայում վերջին տարիներին։ Այն օգտագործվում է տարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ արտադրությունը, առողջապահությունը, սպասարկման ոլորտը։ Օրինակ՝ Honda ընկերությունը մշակել է “Asimo” անունով ռոբոտ, որը կարող է քայլել, բարձրանալ աստիճաններով և ճանաչել մարդկանց դեմքերը։
IOT-խելացի սարքեր, որոնք օգտագործվում են էլեկտրոցանցերի, ջրամատակարարման, տրանսպորտի, շինությունների և այլ ենթակառուցվածքների արդյունավետությունն ու հուսալիությունը բարելավելու համար և, իհարկե, արհեստական բանականության օգտագործում, որը հեղափոխություն է մտցնում բոլոր ոլորտների շուկաներում և էականորեն բարելավում է առկա գործընթացների արդյունավետությունը։ Օրինակ՝ NEC ընկերությունը մշակել է AI համակարգ, որը կոչվում է Deep Learning Engine, այն կարող է սովորել և հարմարվել նոր տեղեկատվությանը՝ առանց հստակ ծրագրավորման։
Թեպետ Ճապոնիան առաջատարն է Society 5.0-ի զարգացման գործում, սակայն այլ երկրներ նույնպես սկսում են ընդունել այս տեսլականը։
Հեղինակ՝ Միլենա Սարգսյան
Comentários