top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Թռչնի գրիպի պատճառով Ճապոնիայում մեկ օրում մոտ մեկ միլիոն հավ կոչնչացնեն



Ճապոնական Իբարակի նահանգում թռչնի գրիպի բռնկման պատճառով երկուշաբթի մոտ 930 հազար հավ կոչնչացվի, տեղեկացրել է գյուղատնտեսության, անտառային եւ ձկնային տնտեսության նախարարությունը։ Նախօրեին սատկել էին մեծ թվով թռչուններ, դրանց գենետիկ զննումը հաստատել է թռչնի գրիպի գերպաթոգեն շտամի առկայությունը։ Սա երկրում արդեն 56-րդ դեպքն է աշուն-ձմեռ սեզոնի սկզբից ի վեր։ «Իոմիուրի» թերթի տվյալներով, որը վկայակոչում է գյուղատնտեսության նախարարությանը, գերազանցվել է 2020թ. հակառեկորդը, երբ մեկ սեզոնի ընթացքում երկրում ստիպված էին ոչնչացնել 9,87 մլն թռչուն թռչնի գրիպի պատճառով. ընթացիկ սեզոնում, որը դեռ չի ավարտվել, արդեն ոչնչացվել է մոտ 10 մլն հավ (9,98 մլն)։ 2020թ. ռեկորդային սեզոնի ընթացքում Ճապոնիայի 47 նահանգներից 18-ում բացահայտվել էր թռչնի գրիպի 52 դեպք։ Ընթացիկ սեզոնում՝ 56 դեպք 23 նահանգներում։

0 comments

Comments


bottom of page