Թուրք մտավորականները կոչ են արել բացահայտել Կարո Փայլանի դեմ մահափորձի ծրագիրը

Թուրքիայում թվով 424 հոգի ստորագրել են հայտարարության տակ, որով կոչ է արվում բացահայտել Կարո Փայլանի դեմ 2016 թվականի նախատեսված եւ կիսատ մնացած մահափորձի ծրագիրը։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոսը, թուրք գրողներ, լրագրողներ, փաստաբաններ եւ այլք մոտ 424 հոգի կոչ են արել իշխանություններին դեմ դուրս գալ խորքային պետությանը եւ մաֆիոզ կառույցներին եւ բացահայտել Կարո Փայլանի դեմ 2016-ին նախապատրաստած եւ կիսատ թողած մահափորձի ծրագիրը։ Նշենք, որ օրեր առաջ Կարո Փայլանի փաստաբանը գրառում էր արել, որ Կարո Փայլանին սպանելու համար 2016-ին որոշ շրջանակներ զենք են մտցրել մեջլիս, սակայն մեկ այլ խմբավորում խափանել է այդ ծրագիրը։
Comments