Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Թուրք լրագրող. «Կոմիտաս. խաղաղության գինը»


Հոկտեմբերի 7-ին Ստամբուլում տեղի է ունեցել մեծանուն հայ երգահան ու երաժշտագետ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ  կազմակերպված «Հնչում է Առավոտ լուսոն» խորագրով համերգը, որին մասնակցել են մի շարք անվանի արվեստագետներ ու երաժշտական խմբեր Թուրքիայից, ԱՄՆ-ից և Հայաստանից:

Թուրքական «Hürriyet» թերթի լրագրողը նույնպես մասնակցել է համերգին և իր տպավարություններով` փոքր-ինչ քաղաքական երանգ հաղորդելով կիսվել իր սյունակում:

Ստորև համառոտ ներկայացվում է թուրք լրագրողի «Հնչում է Առավոտ լուսո» խորագրով համերգի շուրջ «Կոմիտաս. խաղաղության գինը» վերտառությամբ հոդվածը.

«Հոկտեմբերի 7-ին, երբ քայլում էի դեպի «Ջեմալ Ռեշիթ բեյ» համերգասրահ, սոցցանցերը փոթորկվում էին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում էր, որ կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը: Հեռախոսս անձայն ռեժիմի վրա դրեցի, գցեցի պայուսակիս մեջ և գերադասեցի շարունակել վայելել այն համերգը, որը քիչ անց դիտելու էի...

Կոմիտասի ձայնով և տեսաձայնագրություններով կարճ տեսահոլովակ էին պատրաստել: Այդ ֆիլմը դիտելուց ինձ Հրանտին (խմբ. Դինք) հիշեցրեց: Համերգասրահը  լեփ-լեցուն էր: Բազմաթիվ արվեստագետներ, գրականագետներ և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ կային: Այնտեղ էին նաև հայ համայնքի հոգևոր առաջնորդներ և հասարակական գործիչներ...

Երբ դուրս եկա մոտ 3 ժամ տևած համերգից հոգեպես թարմացա: Դեռ ավելին, համերգից առաջ ընթերցածս Թրամփի սպառնալից թվիթերյան գրառման համար գուցե և գտա ամենաճիշտ պատասխանը:

Մենք, այսինքն Անատոլիան (խմբ. Արևելյան Թրակիա, Արևմտյան Հայաստան) չի հիմնվել տնտեսական հողի վրա, այլ հիմնված է հազարավոր տարիներ շաղախված մշակութային ժառանգության վրա...

Նրանցից մեկը Կոմիտասն է... Այո, մեր ամենալավ պատասխաններից մեկը Կոմիտասն է, որ կարող են տալ Թրամփին կամ իր նմաններին... բավական է, որ հաշտվենք...»