Թուրքիան 20 րոպե օդում է պահել Հունաստանի կառավարական ինքնաթիռը
- Anews
- Oct 15, 2020
- 1 min read

Թուրքիայի իշխանությունները 20 րոպե շարունակ օդում են պահել Հունաստանի կառավարական ինքնաթիռը՝ հրաժարվելով թռիչքի թույլտվություն տրամադրել, որը նրանք ավելի վաղ էին հաստատել: Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը վերադառնալիս է եղել Աթենք, հաղորդել է հունական ERT հանրային հեռուստատեսությունը:
«Այդ գործողությունը դուրս է բարիդրացիական հասկացությունից և խախտում է դիվանագիտական վարքագծի կանոնները»,- նշել է հեռուստաալիքը:
Հունաստանի արտգործնախարարի այցն Իրաք առաջինն էր 22 տարվա ընթացքում։ Այցի ավարտից հետո ինքնաթիռը մեկնել Է Իրաքից։
«Թուրքական իշխանությունները տեղեկացվել են VIP չվերթի մասին և թռիչքի թույլտվություն են տվել, սակայն մտափոխվել են, երբ այն սահմանին է մոտեցել։ Ինտենսիվ դիվանագիտական բանակցություններ են սկսվել, ինքնաթիռը ստիպված է եղել իջեցնել բարձրությունը և շրջապտույտներ կատարել, մինչև խնդիրը լուծվի։ Ընդ որում, առաջացել է վառելիքի սպառման վտանգ»,- հայտնել է ERT-ը։
Կեսգիշերին մոտ ինքնաթիռը վայրէջք է կատարել Աթենքի մերձակայքում` Էլևսին օդանավակայանում։
Comentarios