top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Թուրքիան քննադատել է Կանադայի՝ Անկարային զենք չմատակարարելու որոշումը



Թուրքիան քննադատել է Կանադայի իշխանությունների՝ զինամթերքի արտահանման թույլատրման գործընթացը կասեցնելու մասին որոշումը և այդ քայլը գնահատել որպես երկակի չափորոշիչների քաղաքականության դրսևորում: Այս մասին ասվում է երկրի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում, գրում է «Իզվեստիա»-ն:


Կանադայի կողմից Թուրքիա ռազմամթերքի արտահանման կասեցումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններով։ Նախօրեին Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը հայտարարել էր Թուրքիայի ռազմամթերք մատակարարելու որոշման կասեցման մասին, այն բանից հետո, երբ ԼՂ հակամարտությունում կանադական տեխնոլոգիաներ կիրառելու մասին հաղորդագրություններ էին ստացվել:

0 comments

Comentarios


bottom of page