top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Թուրքիան թույլ չի տալիս կիպրոսյան նավերին մասնակցել ցորենի գործարքին. Կիպրոսի ԱԳՆ

Թուրքիան կիպրոսյան գրանցում ունեցող նավերին թույլ չի տալիս մասնակցել ցորենի սեւծովյան նախաձեռնության իրականացմանը։ Այս մասին հայտարարել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոանիս Կասուլիդիսը Եվրամիության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։ «Արտաքին գործերի նախարարը, ողջունելով սեւծովյան ցորենի վերաբերյալ ՄԱԿ-ի նախաձեռնության վերականգնումը, մտահոգություն է հայտնել այն առիթով, որ Կիպրոսը չի կարող մասնակցել այդ նախաձեռնությանը կիպրոսյան նավերի վրա Թուրքիայի դրած արգելքների պատճառով»,- նշվել է կղզեպետության ԱԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Ուկրաինայից պարենի արտահանման մասին համաձայնագրերը կնքվել են հուլիսի 22-ին Ստամբուլում, 120 օրով։ Պայմանավորվածություններից մեկը նախապես գործելու էր մինչեւ նոյեմբերի 19-ը եւ կարգավորում էր Կիեւի կողմից վերահսկվող Օդեսայի, Չեռնոմորսկի եւ Հարավային նավահանգիստներից ցորենի դուրսբերման կարգը։ Պայմանավորվածությունները նոյեմբերի 17-ին երկարացվել են հերթական 120 օրով։ ՌԴ ԱԳՆ-ում պարզաբանել են, որ գործարքը երկարացվել է ինքնըստինքյան, նկատի ունենալով այն, որ մասնակցող կողմերն (Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա եւ ՄԱԿ) առարկություններ չունեն։

0 comments

Comments


bottom of page