Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսից 55 մարդ է մահացել
Թուրքիայում սեպտեմբերի 9-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 55 մարդ։ Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, այդ մասին տեղեկություն է հրապարակված Թուրքիայի առողջապահության նախարարության կայքում։ Նշվում է, որ 1 օրում անցկացված 105 222 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1 673 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 943 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 254 188 մարդ, իսկ 1 181 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 284․943 և մահվան 6 837 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 8 մլն 105 222-ի։
Comments