Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով մահացածների թիվը հասել է 912–ի
- Anews
- Feb 6, 2023
- 1 min read

Թուրքիայի Մարաշ նահանգի Փազարջըքի մոտ տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով մահացածների թիվը հասել է 912–ի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ շեշտելով, որ 5385 քաղաքացիներ վնասվածքներ ունեն։ Էրդողանը նշել է, թե մահացածների թիվը աճելու միտում ունի, սակայն այս պահին դժվար է որեւէ թիվ ասել։ Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։
Comments