top of page
Search

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 9057-ի

Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով զոհերի ու վիրավորների թիվը շարունակում է աճել։ Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտնել է 9057 զոհի եւ 52 979 վիրավորների մասին։ Էրդողանը շեշտել է, թե փլվել է 6 հազարից ավել շենք։ Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, եւս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։ Թուրքիայում 7 օր սուգ է հայտարարվել։

0 comments

Comments


bottom of page