top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Թուրքիայում գազային հաբի գաղափարը կիրականացվի. այն համապատասխանում է բոլորի շահերին. ՌԴ ԱԳՆ


Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ Թուրքիայում գազային հաբի գաղափարը կիրականացվի. այն համապատասխանում է բոլորի շահերին՝ թե՛ բնական գազը սպառողների, թե՛ արտադրողների, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Գազային հաբը լիովին բաց գաղափար է։ Մենք հույս ունենք, որ այն կիրականացվի։ Եվ, ի դեպ, դա կհամապատասխանի բոլորի շահերին, ինչպես գազ արտադրողների՝ արդյունահանող երկրների, այնպես էլ սպառողների։ Եվ կրկին. եթե լինի նրանց իրատես պահվածքը, որոնք իրապես շահագրգռված են գազի հարցում»,- ասել է Գրուշկոն։ Նա քննադատել է Արեւմուտքի «կանաչ անցման» պլանները՝ նշելով, որ լույսի եւ ջերմության վերականգնվող աղբյուրներին անցումն այդքան էլ արագ չի հաջողվի, ինչպես երազում են, ուստի գազը՝ որպես առավել մաքուր ածխածնային վառելիք, կմնա էներգիայի գլխավոր աղբյուրը։ Գազային հաբի ստեղծումը թույլ կտա փակել մատակարարումների, պահանջարկի եւ տարանցման կայունության հարցը, ինչպես նաեւ կարգավորել մատակարարումների իրավաբանական հարցերը։

0 comments

Comments


bottom of page