Թուրքիայի և Սիրիայի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
- Anews
- Mar 4, 2023
- 1 min read

Թուրք-սիրիական սահմանին տեղի է ունեցել 4,1 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացրել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Տեղեկացվել է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
Երկրաշարժը տեղի է ունեցել Հալեպից 80 կիլոմետր արեւմուտք եւ թուրքական Անթաքիայից 15 կիլոմետր հյուսիս-արեւելք հեռավորության վրա։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Bình luận