top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Թուրքիայի պաշտպանության նախարարը զորավարժությունների համար քննադատել է Հունաստանին


Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը քննադատել է Միջերկրական ծովում Հունաստանի իրականացրած զորավարժությունները՝ նշելով, որ նմանատիպ զորավարժություններով և քայլերով հնարավոր չէ խանգարել Թուրքիայի զինված ուժերին և փոխել նրանց ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:


Աքարը ևս մեկ անգամ կրկնել է, որ իրենք բարիդրացիական հարաբերությունների կողմնակից են, բաց են երկխոսության համար, բայց երբեք չեն հրաժարվի իրենց «իրավունքներից»։


Պաշտպանության նախարար Աքարը պատրաստակամութուն է հայտնել հունական կողմի ցանկության դեպքում հյուրընկալել նրանց Թուրքիայում։


«Մենք մեր սահմաններում մնալու պայմանով մեր իրավունքներն ենք պահանջում։ Մյուս կողմից չենք պատրաստվում մի կաթիլ ջուր զիջել և թույլ չենք տա մեր իրավունքները ոտնահարել»,- ասել է թուրք պաշտոնյան։


Նա դժգոհել է նաև, որ իրենց «խաղաղասիրական» սեյսմիկ հետազոտություններին ի պատասխան հույները զորավարժություն են անցկացնում, ռազմանավեր ու ռազմական ինքնաթիռներ են ուղարկում։

0 comments

Comments


bottom of page