top of page

Թուրքիայի արեւելյան շրջաններում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

  • Anews
  • Feb 6, 2023
  • 1 min read

Թուրքիայի արեւելյան շրջաններում նոր երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են Անկարայում։ Երկուշաբթի կեսօրին Թուրքիայի հարավ-արեւելքում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է թուրքական Քանդիլլի սեյսմոլոգիական կենտրոնը։ Նրա տվյալներով, աղետի էպիկենտրոնը գտնվել է Մալաթիայի նահանգում, որն ավելի վաղ նույնպես տուժել էր գիշերային երկրաշարժից։ Հետցնցումները զգացվել են Անկարայում։

 
 
 

Commentaires


bottom of page