top of page
Search

Թուրքերենը և ադրբեջաներենն առաջարկել ենք որպես ընտրովի առարկա և միայն ավագ դպրոցներում.Դումանյան


44-օրյա պատերազմի ընթացքում պատերազմի դաշտում տեսանք մեր թշնամիների հայերենի տիրապետման մակարդակը։ Նրանք վերապատրաստվել են եւ այժմ էլ վերապատրաստվում են, այդ թվում՝ դպրոցներում։ Այս մասին սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

«Մենք թուրքերենը եւ ադրբեջաներենն առաջարկել ենք որպես ընտրովի առարկա եւ միայն ավագ դպրոցներում։ Եվ շատերն ընտրել են թուրքերենն ու ադրբեջաներենը։ Երբ ես հարցրեցի դպրոցներից մեկի տնօրենին, նա ինձ ասաց, որ պատճառները նույնն են, ինչ ադրբեջանցիներինի մոտ։ Մենք պետք է պատրաստ լինենք՝ լուծելու այս կարեւոր խնդիրը»,-ասաց նախարարը։

 
 

Comments


bottom of page