«Թուրքական հոսք» գազատարը պայթեցնելու փորձի ժամանակ դիվերսանտներ են ձերբակալվել․ Կրեմլ
- Anews
- Oct 13, 2022
- 1 min read

«Թուրքական հոսք» գազատարը պայթեցնելու փորձի ժամանակ դիվերսանտներ են ձերբակալվել, հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Հոկտեմբերի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունը փորձել է խարխլել «Թուրքական հոսքի» հատվածներից մեկը։
Պեսկովի խոսքով՝ Եվրոպան փաստացիորեն զրկված է ռուսական գազ գնելու հնարավորությունից։ Նա նշել է, որ «Թուրքական հոսքը» միակ հուսալի ուղին է, ուստի Պուտինն իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին առաջարկել է գազային հանգույց կառուցել։
«Գազի հանգույցն իսկապես շատ հետաքրքիր թեմա է: Տեսեք, ահաբեկչություններ են տեղի ունեցել, եւ, իսկապես, Եվրոպան փաստացի զրկված է մեր գազը գնելու հնարավորությունից»,-հավելել է Պեսկովը։
Comments