Search

Թուրքական կայքը Հայաստանը ներկայացրել է որպես զբոսաշրջային ուղղություն


Թուրքական կայքերից մեկը ներկայացրել է զբոսաշրջային այն ուղղությունները, ուր կարելի է այցելել այն բանից հետո, երբ կհաղթահարվի կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամը։


Կայքի մասնավորապես ներկայացրել է այն 114 երկրների ցանկը, ուր Թուրքիայի քաղաքացիները կարող են մուտք գործել առանց մուտքի արտոնագրի, կամ մուտքի արտոնագիրը սահմանին գնելու միջոցով։


Ցուցակում տեղ է գտել նաև Հայաստանը, որի մասին թուրքական կայքը գրում է.  «Հայաստան կարող եք մուտք գործել սահմանին 10 դոլար վճարելով ու քսանմեկօրյա վիզա գնելով։ Բացի այդ վիզան կարող եք գնել նաև նախապես, էլեկտրոնային տարբերակով։

Կարևոր զգուշացում ունենք. եթե ձեր անձնագրում Հայաստանի մուտքի-ելքի կնիք լինի, չեք կարողանա Ադրբեջան այցելել»։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia