top of page
Search

Թունիսում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները



Շաբաթ օրը Թունիսում բացվել են բոլոր ընտրատեղամասերը, հաղորդում է Reuters-ը: Քվեարկությունը տեղի է ունենում 12 տարի անց այն բանից հետո, երբ բանջարեղեն վաճառող Մոհամեդ Բուազիզին հրկիզեց իրեն՝ ի նշան «արաբական գարնան» դեմ բողոքի։ Ընտրողները կընտրեն խորհրդարանի կազմը, որը մեծապես փոփոխվել է նոր սահմանադրությունից հետո։ Երկրի նախագահ Քայիս Սաիդն անցյալ տարի փակել է նախորդ խորհրդարանը՝ տանկերով շրջապատելով օրենսդիր մարմինը եւ ստանձնելով գրեթե ամբողջական իշխանությունը։ Քվեարկությունը տեղի կունենա տեղական ժամանակով առավոտյան 8-ից մինչեւ 18:00-ն: Ինքը՝ Թունիսի նախագահը, ընտրություններն անվանել է «քաոսի եւ կոռուպցիայի դադարեցման ճանապարհային քարտեզի մաս», որը, նրա խոսքով, պատուհասել է Թունիսին նախկին համակարգի օրոք։ Նրա հակառակորդները, այդ թվում՝ իսլամիստական Ennahda կուսակցությունը, նրան մեղադրում են հեղաշրջման մեջ եւ մերժում են քվեարկությունը նախագահի մյուս բոլոր քայլերի հետ մեկտեղ։ Ընտրություններն ընթանում են տնտեսական ճգնաժամի ֆոնին։

 
 

Comentários


bottom of page