Թունիսում անցկացվել է հակառասիստական ցույց՝ ի պաշտպանություն միգրանտների16:10, 26.02.2023Տարածաշրջ
- Anews
- Feb 27, 2023
- 1 min read

Թունիսի մայրաքաղաքում հարյուրավոր ցուցարարներ շաբաթ օրը դուրս են եկել փողոցներ, որպեսզի դատապարտեն ռասիզմը եւ համերաշխություն հայտնեն միգրանտներին այն բանից հետո, երբ երկրի առաջնորդ Կաիս Սաիդը հայտարարել է դավադրության մասին՝ իր երկրի ինքնությունը ջնջելու նպատակով աֆրիկացիներ ներմուծելու միջոցով, հաղորդում է Associated Press-ը: Ցուցարարները երթով անցել են Թունիսի կենտրոնով՝ վանկարկելով «Ո՛չ ռասիզմին», «Համերաշխություն միգրանտներին հետ» եւ «Ո՛չ ոստիկանական բռնաճնշումներին»։ Հաղորդվում է, որ ակցիան կազմակերպվել է Թունիսի լրագրողների արհմիության եւ մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից։ Թունիսի նախագահ Կաիս Սաիդն ավելի վաղ ասել էր, որ «հրատապ միջոցներ» են անհրաժեշտ՝ լուծելու Սահարայից հարավ գտնվող երկրներից անօրինական ներգաղթյալների մուտքի խնդիրը, որոնք իրենց հետ «բռնություն, հանցագործություններ եւ անընդունելի պրակտիկա» են բերում։ Վերջին օրերին Սահարայից հարավ գտնվող երկրներից մոտ 100 միգրանտներ են ձերբակալվել Թունիսի սահմանն ապօրինի հատելու համար։ Մյուս միգրանտները երկիր են մտնում հարեւան Լիբիայից։ Սաիդի մեկնաբանությունները սոցիալական ցանցերում փոթորկոտ քննարկումների եւ հասարակական կազմակերպությունների կողմից դատապարտման պատճառ են դարձել:
Comments