Search

Թորոսյանը՝ առողջացածների թվի աճի մասին


ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է վերջին երկու օրերին ՀՀ-ում կորոնավիրուսի թեստերի արդյունքներին և առողջացածների թվի աճին:

«Առողջացածների թիվը գնալով աճում է. 6-7 օր առաջ այդ թիվն անհամեմատ քիչ էր՝ 10-15: Մայիսի կեսերին մենք որոշեցինք, որ ասիմպտոմ դեպքերով քաղաքացիներն անցնեն տնային բուժման: Մոտ 1000 հոգի դուրս գրվելով հիվանդանոցից՝ համակարգում չնշվեցին որպես առողջացածներ և գնացին 14-օրյա ինքնամեկուսացման իրենց տներում, որպեսզի 14 օր հետո պոլիկլինիկաների բժիշկները նրանց համարեին բուժված: 14 օրը մոտենալուն զուգընթաց առողջության առաջնային պահպանման հաստատությունները ֆիքսում են այդ 14 օրվա ավարտը և այդ քաղաքացիների բուժման հանգամանքը: Նույնը տեղի է ունենում նաև նոր վարակվածների դեպքում, ովքեր որևէ սիմպտոմ չունեն և անցնում են տնային բուժում: Սա պարզապես ռազմավարության փոփոխության արդյունք է և ոչ թե՝ ինչ-որ ճեղքում հակահամաճարակային կամ բուժական պրոցեսի»,- ասել է նա:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia