top of page
Search

Թովմասյանը շնորհակալություն է հայտնել հայ շոու բիզնեսի ներկայացուցիչներին՝ երեկվա ակցիայի համար


Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել հայ շոու բիզնեսի ներկայացուցիչների նախաձեռնությամբ նախօրեին կազմակերպված ոչ քաղաքական քայլերթի մասնակիցներին:«Արդեն 10-րդ օրն է՝  Արցախը շրջափակման մեջ է: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում աշխարհով մեկ սփռված հայությանը, ովքեր այս օրերին  խաղաղասիրական ակցիաներով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի բացման համար:Երեկ ՝ դեկտեմբերի 20-ին, Երևանում հայ աստղերի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Հանուն կյանքի ճանապարհի» մարդասիրական և ոչ քաղաքական քայլերթ:Սիրելի´ նախաձեռնողներԱնկասկած, դուք  փայլում եք բեմում:Այս մարդասիրական ակցիայով  դուք ցույց տվեցիք նաև ձեր գեղեցիկ, բարի, սիրով լեցուն աշխատանքը: Համոզված եմ,որ հենց գեղեցիկը, բարին ու սերը կփրկեն ոչ միայն Արցախը, այլև ողջ աշխարհը:Սիրելինե´րս,արցախցիներին կարեկցել ու խղճալ պետք չէ: Մենք երջանիկ ենք, որ մեզ է վիճակված հայ ազգը արժանապատիվ պահպանելու վեհ գաղափարը»,-նշված է Արթուր Թովմասյանի խոսքում:

 
 

Comments


bottom of page