Search

Թոշակառուները 300-500 կանադական դոլարի չափով միանվագ դրամական օգնություն կստանան


Կանադայում թոշակառուները 300-500 կանադական դոլարի չափով (մոտ 220-370 ԱՄՆ դոլար) միանվագ դրամական օգնություն կստանան: Այս մասին հայտարարել է վարչապետ Ջասթին Տրյուդոն Օտտավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում էCBC-ը։


«Եթե դուք կենսաթոշակ եք ստանում, ապա կստանաք լրացուցիչ 300 դոլար՝ վիրուսի հետ կապված ծախսերը հոգալու համար։ Սա նշանակում է, որ ամբողջ երկրում շուրջ յոթ միլիոն տարեց մարդ անհրաժեշտ օգնություն կստանա։ Առավել խոցելի տարեցներին աջակցելու համար մենք նաև լրացուցիչ 200 դոլար ենք նախատեսել»,- ասել է Տրյուդոն:


Կանադայի կառավարությունը նաև 20 մլն դոլար (մոտ 15 մլն ԱՄՆ դոլար) կհատկացնի տարեցներին օգնություն ցուցաբերող կազմակերպություններին։ Ընդանուր առմամբ, թոշակառուներին ֆինանսական օգնության նոր ծրագրերի համար հատկացվել է 2,5 մլրդ դոլար (մոտ 1,85 մլրդ դոլար)։

ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ

Գնել Սանոսյանը հայտարարություն է տարածել

Ընթանում է ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Սոթքի հատվածում «դարպասների խնդիրը» իրականում խորը բացասական խորհուրդ ունի. Վարդան Ոսկանյան

Ես ոչ մի ակնկալիք չունեմ իրենից. Մարուքյան

Իշխանությունը 2,5 տարի ՀՀ-ն պահում է գետտոյի մեջ․ Գեղամ Մանուկյան

Շահումյանի շրջանի 2 գյուղ կմնան Արցախի կազմում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: