top of page

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի գործող նախագահ է ընտրվել Շահե Ուզունյանը

  • Anews
  • Jan 18, 2023
  • 1 min read

Վերջերս Կիպրոսում կայացավ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20-րդ տարեկան ընդհանուր ժողովը: Հիմնադրամից հայտնում են, որ ժողովի որոշմամբ՝ Սփյուռքում եւ Հայրենիքում ճանաչված բարերար, Սուրբ Ներսես Շնորհալի շքանշանին եւ Կոմիտաս մեդալին արժանացած, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հիմնադիր անդամ եւ հոգաբարձուների խորհրդի երկարամյա նախագահ Վարդան Ուզունյանին շնորհվեց «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի Պատվավոր ցմահ նախագահի տիտղոսը՝ ի արժեւորումն իր բազմամյա ազգանվեր գործունեության ու մեծ վաստակի: Ժողովի մեկ այլ որոշմամբ՝ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի գործող նախագահ ընտրվեց սփյուռքի ճանաչված գործարար, բարերար, ընտանեկան ավանդույթների շարունակող եւ գործի նվիրյալ Շահե Ուզունյանը: Այս առթիվ հայտնում ենք, որ ԹԿ հիմնադրամը պատրաստ է հետայսու շարունակել կառուցողական համագործակցությունը հայաստանյան եւ սփյուռքի կառույցների եւ ավանդական գործընկերների հետ՝ ի շահ հայ ազգի եւ մեր հայրենիքի:

 
 
 

Comments


bottom of page