Թանդիլյանը գույքահարկի բարձրացման օրենքի նախագիծը որակեց «խայտառակություն»
- Anews
- Jun 24, 2020
- 1 min read

Այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը գույքահարկի բարձրացման օրենքի նախագիծը որակեց «խայտառակություն»:
«Հարգելի՛ գործընկերներ, սա խայտառակություն է: Արտակարգ դրության պայմաններում գույքահարկի բարձրացման օրինագիծ քննարկելը..., չգիտեմ, ո՞ւմ մտքով կարող էր անցնել, ո՞ր տնտեսական թիմի և ո՞ր տրամաբանության մեջ է սա տեղավորվում, ու ընդ որում, անել դա արտահերթ ռեժինով, որը նշանակում է հարցեր տալու հնարավորություն ընդհանրապես չունենալ. ընդամենը երկու րոպեանոց ելույթներ, իսկ ասելիքը շատ է: Սա անթույլատրելի է»,- հայտարարեց պատգամավորը:
Նա հայտնեց, որ նախագծի վրա աշխատանքներ քիչ են տարվել և անգամ Երևանի քաղաքապետարանը չի հասցրել կարծիք հայտնել:
«Պետք է սահմանվի չհարկվող շեմ՝ առնվազն 10 միլիոնանոց գույքի դեպքում: Միջին խավի դեպքում պետք է երկու անգամ նվազեցնեք տոկոսը, որպեսզի դա նրանց վրա ուղղակի ազդեցություն չունենա: Այն մարդիկ, ովքեր խոցելի խմբերում են, մենք չենք կարող թույլ տալ, որ մտնեն հարկման դաշտ ու կապ չունի բեռի ծավալը»,- ասաց Մանե Թանդիլյանը:







Comments