top of page

Թայվան է մեկնել ԱՄՆ կոնգրեսականների երկու պատվիրակություն

  • Anews
  • Oct 12, 2022
  • 1 min read


ԱՄՆ կոնգրեսականների երկու պատվիրակություն մեկնել է Թայվան, չորեքշաբթի տեղեկացրել է կղզու արտաքին գործերի նախարարությունը։ «Արտաքին գործերի նախարար Ու Չժաոսեն ճաշկերույթի ժամանակ ողջունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակություններին։ Մենք շնորհակալ ենք մեր բարեկամներին պաշտպանության հարցերի, Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման գործում Թայվանի դերի բովանդակալից քննարկման համար»,- նշվել է գերատեսչության Թվիթերի պաշտոնական աքաունթում։ Մինչ այդ կղզու ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ ամերիկացի կոնգրեսականների երկու պատվիրակությունները, որոնք գլխավորում են Ներկայացուցիչների պալատի անդամներ, հանրապետական Բրեդ Վենսթրուպը եւ դեմոկրատ Սեթ Մոուլթոնը, կղզում կմնան մինչեւ հոկտեմբերի 13-ը։ Պատվիրակությունների կազմում են նաեւ կոնգրեսականներ Քայ Կախելեն եւ Մայքլ Վալցը։

 
 
 

Comentários


bottom of page