Թայվանի իշխանությունները զինվորական ծառայության 4 ամիս ժամկետը կավելացնեն մինչեւ 1 տարի
- Anews
- Dec 27, 2022
- 1 min read

Թայվանի իշխանությունները նախատեսում են զինվորական ծառայության ժամկետը չորս ամսից հասցնել մեկ տարվա։ Այս մասին հայտնել է կղզու վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենը, հայտնում է Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը։ Ցայ Ինվենի խոսքով՝ ծառայության ժամկետը կերկարացվի 2024 թվականի հունվարի 1-ից։ Փոփոխությունները կվերաբերեն 2005 թվականի հունվարի 1-ից հետո ծնված զինակոչիկներին: «Նախագահ Ցայ Ինվենն այսօր հայտարարել է, որ երկու տարվա գնահատումից եւ վերանայումից հետո ներկայիս քառամսյա պարտադիր ծառայության վերապատրաստման համակարգը կփոխվի մեկ տարվա պարտադիր ծառայության։ Նա ասել է, որ դա չափազանց դժվար է»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Comments