Search

Թամարա Մարությանը գնահատելի ներդրում է ունեցել թատրոնի ստեղծագործական կյանքում


Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հաղորդագրություն է տարածել. «Այսօր սգում ենք մեր թատրոնի նվիրյալներ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր՝ Թամարա Մարությանի և նրա ընտանիքի ողբերգական վախճանը։

Թամարա Մարությանը երկար տարիներ աշխատել է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական բաժնում և գնահատելի ներդրում ունեցել թատրոնի ստեղծագործական կյանքում։

Կորուստն անդառնալի է, ցավը՝ անսփոփ։ Մեր զորակցությունն ենք հայտնում զոհվածների ծնողներին, հարազատների ու ընկերներին։ Մայր թատրոնի առցանց հեռարձակվող ծրագրերը մեկ շաբաթով կդադարեցվեն՝ ի հիշատակ մեր սիրելի Թամարայի։

Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 11-ին, ժամը` 17:30-ից Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը՝ օգոստոսի 12-ին, ժամը 13:00-ին, նույն վայրից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 9-ին ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները, ինչի հետևանքով զոհվել են ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրը` Թամարա Մարությանը, նրա ամուսինն ու 2 երեխաները»:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia