top of page
Search

Թալիբներն արգելել են կրիպտոարժույթներն Աֆղանստանում

Թալիբներն արգելել են կրիպտոարժույթների շրջանառությունն ու օգտագործումն Աֆղանստանում, ինչպես նաեւ ձերբակալում են արգելքը խախտողներին եւ թրեյդերներին, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկրի ոստիկանության բարձրաստիճան աշխատակցին։ Գործակալությունը նշում է, որ Աֆղանստանի կենտրոնական բանկն օգոստոսին արգելք է սահմանել կրիպտոարժույթների վրա, քանի որ որոշ աֆղանցիներ սկսել են օգտագործել կրիպտոարժույթները՝ դրամական միջոցները պահելու եւ այլ երկրներ ֆինանսներ փոխանցելու համար։ «Կենտրոնական բանկը հրաման է արձակել դադարեցնել արժույթի բոլոր փոխանակողներին, անհատներին եւ գործարարներին եւ թույլ չտալ նրանց զբաղվել կեղծ թվային արժույթների արեւտրով, ինչպիսիք են բիթքոինը»,- գործակալությանը պատմել է Աֆղանստանի ոստիկանության՝ քրեական հետախուզության բաժնի ղեկավար Սայեդ Սաադաթը: Սաադաթի խոսքով՝ արգելքի խախտման կապակցությամբ կալանավորվել է առնվազն 13 մարդ, սակայն նրանց մեծ մասը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Փակվել է նաեւ կրիպտոարժույթների հետ կապված ավելի քան 20 կազմակերպություն:

 
 

Comments


bottom of page