Թաիլանդում 321 մարդ տեղափոխող ռուսական ինքնաթիռում հրդեհ է բռնկվել
Թաիլանդում 321 մարդ տեղափոխող ինքնաթիռում շարժիչը բռնկվել է, իսկ անվադողերը պայթել են օդ բարձրանալու ժամանակ, ինչի հետևանքով օդաչուն կտրուկ ընդհատել է թռիչքը, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Daily Mail-ը:
Թաիլանդի Պհուկետ քաղաքում ռուսական զբոսաշրջային ինքնաթիռի 309 ուղևորն և անձնակազմի 12 անդամին տարհանել են։
Տեսանյութում երևում է, որ Boeing 767-306ER-ում ը հանկարծակի կրակ է բռնկվում «շարժիչի լարման» պատճառով: Հաղորդումներ են եղել ուժեղ պայթյունի մասին:
Նշվում է, որ այս օդանավը 26 տարվա է և պատկանում է ռուսական Azur Air ընկերությանը:
Comments