top of page

Թաթոյանը դասախոսել է Ցեղասպանության և վայրագությունների կանխարգելման գլոբալ կառավարական սեմինարին

  • Anews
  • Mar 17, 2023
  • 1 min read

Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Ցեղասպանության և զանգվածային վայրագությունների կանխարգելման Աուշվից ինստիտուտի (AIPG) միջազգային թիմի կազմում դասախոսել է Ցեղասպանության և զանգվածային վայրագությունների կանխարգելման գլոբալ կառավարական սեմինարին։

Այն աշխարհում անցկացվող հեղինակավոր սեմինար է տարբեր կառավարությունների պաշտոնյաների ու փորձառու դիվանագետների (ԱՄՆ, Չիլի, Իռլանդիա, Դանիա, Լեհաստան, Բրազիլիա, Ուգանդա, Արգենտինա և այլն) համար: Սեմինարին Արման Թաթոյանը ներկայացրել է հատուկ մշակված մոդուլ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վերաբերյալ:

AIPG-ն հիմնվել է 2006-ին, այն աշխարհի հեղինակավոր կառույցներից է, որը զբաղվում է ցեղասպանությունների ու զանգվածային վայրագությունների կանխարգելման հարցերով։

 
 
 

Kommentare


bottom of page