top of page

Ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նոր անդամ

  • Anews
  • Oct 4, 2022
  • 1 min read

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ նիստ՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նոր անդամի ընտրության նպատակով: Նիստն իրավազոր էր:

Դատախազությունից հայտնում են, որ նախագահող Վարդապետյանը նիստի մասնակիցներին առաջարկեց ներկայացնել Հանձնաժողովի դատախազ անդամների թեկնածուներին: Նշենք, որ թեկնածու կարող է առաջադրվել դատախազի առնվազն 3 տարվա ստաժ ունեցող դատախազը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնակիցների կողմից թեկնածու չներկայացվեց, գլխավոր դատախազն անձամբ առաջադրեց թեկնածուին՝ Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Կորյուն Սերոբյանին:

Փակ գաղտնի քվեարկությունը կազմակերպելու և անցկացնելու համար նիստի մասնակիցները ձայների պարզ մեծամասնությամբ ընտրեցին Հաշվիչ հանձնաժողովի երեք անդամ:

Քվեարկությունից հետո հրապարակվեցին արդյունքները, ըստ որի՝ Կորյուր Սերոբյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ՝ 38 կողմ, մեկ դեմ ձայնով:

 
 
 

Comments


bottom of page