Search

Ընտրությունների նշանակությունը չափազանցված է․«Առավոտ»


«Որպես լրագրող՝ ես լուսաբանել եմ անկախ Հայաստանի բոլոր ընտրությունները՝ սկսած 1991 թվականի նախագահական ընտրություններից: Ընտրությունները տարբեր ձևով են ընթացել, իսկ դրանց արդյունքները սովորաբար այս կամ այն ձևով վիճարկվել են պաշտոնապես «պարտված» ուժերի կողմից: Բայց այսօր ես ուզում եմ գրել ոչ թե կեղծել-չկեղծելու չարչրկված թեմայով, այլ ընդհանրապես ընտրությունների ինստիտուտի մասին՝ այն մասին, թե արդյոք դրանք այդքան ճակատագրական նշանակություն ունեն պետությունների պատմության մեջ:


2016 թվականին Միացյալ Նահանգների նախագահ ընտրվեց պոպուլիստ Դոնալդ Թրամփը, որի հայտարարությունները, մեղմ ասած, ոչ միշտ էին «բռնում» իրականության հետ: Իսկ 4 տարի անց ընտրվել է մի մարդ, որի մոտ, կարծես թե, առկա են տարիքային դեմենցիայի նշաններ: Ի՞նչ է, դրանից ԱՄՆ-ը դադարե՞լ է աշխարհի ամենահզոր և շատ առումներով՝ օրինակելի երկիր լինելուց: Ռուսաստանում չկա ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմ, և այնտեղ 20 տարուց ավելի իշխում է և դեռ երկար իշխելու է նույն մարդը՝ անընդհատ «զրոյացնելով» իր նախորդ պաշտոնավարման ժամկետները: Իսկ եթե Ռուսաստանի նախագահը փոխվեր 4 կամ 8 տարին մեկ, դրանից Ռուսաստանն ա՞յլ երկիր կլիներ: Խիստ կասկածում եմ:


Հարևան Իրանում ընտրված մարմիններն ընդհանրապես երկրորդական նշանակություն ունեն՝ առավել կարևոր խնդիրները լուծում են բարձրաստիճան հոգևորականներն ու նրանց կողմից նշանակված «հեղափոխության պահապանները»: Եվ իրանցիների մեծամասնությունը գոհ է այդ համակարգից: Դառնանք Հայաստանին: Տարիներ շարունակ քաղաքացիների կամքն ընտրությունների ժամանակ կոպտորեն ոտնահարվել է, իսկ 2018 թ. ամեն ինչ «ժողովրդի սրտով» եղավ: Եվ ի՞նչ: Մենք դրանից շահե՞լ ենք:


Լեգիտիմ իշխանությունն ավելի լա՞վ է աշխատում, քան ոչ լեգիտիմը: Թե՞ մեզ պարտության մատնած Ադրբեջանում ընտրություններն ազատ-արդար են անցնում, և իշխանությունը լեգիտիմ է: Ի՞նչ է ասածս: Պետք չի այդքան հուզվել ընտրությունների և դրանց ելքի համար: Եթե տվյալ երկրի քաղաքացիների մեծամասնությունը համոզված է, որ երկրագունդը տափակ է, ապա անկախ նրանից, թե ինչպիսի իշխանություն կլինի այդ երկրում, ինչպես է այն ընտրվել կամ չի ընտրվել, քաղաքացիներն առաջնորդվելու են իրենց այդ «գիտելիքով»: Եթե Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունն անտարբեր է անկախ պետություն ունենալ-չունենալու հանդեպ, մենք, ի վերջո, կկորցնենք մեր պետականությունը: Եվ ոչ մի իշխանություն չի կարող դրան օգնել կամ խանգարել: Իհարկե, նրանց համար, ովքեր պատրաստվում են դառնալ պատգամավոր կամ նախարար, ընտրություններն, անշուշտ, հույժ կարևոր են: Մնացածներիս համար՝ ոչ այնքան»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Արտահերթ ընտրություններ նշանակվեցին, քանի որ ստեղծված ճգնաժամն անհնար էր լուծել․ Վահե Հակոբյան

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն առաջարկել է ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ

Շատ լավ, մարտահրավերն ընդունված է, զինվում ենք․ Արսեն Բաբայան

Փաշինյանը հանդիպել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահին

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Կատարի միջազգային տնտեսական ֆորումին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png