Ընտանեկան սոցիալական նպաստները կվճարվեն անկանխիկ
- Anews
- Nov 15, 2022
- 1 min read

Ընտանեկան եւ սոցիալական նպաստները Հայաստանում կվճարվեն անկանխիկ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, նոյեմբերի 15-ին ասել է հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ թոշակները հանրապետությունում հուլիսի 1-ից վճարվում են անկանխիկ։ Դա, իհարկե, չի վերաբերում առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամներին, ինչպես նաեւ 75-ից բարձր տարիքի անձանց։ Թոշակներն անկանխիկ կարող են վճարվել ըստ նրանց ցանկության։ «1 000-ից ավելի բնակիչ ունեցող քաղաքներում եւ գյուղերում փոփոխություններն առաջարկվում է ներդնել 2023թ. հունվարից։ Այլ բնակավայրերում դրանք կմտցվեն 2024 թվականից»,- տեղեկացրել է Խաչատրյանը։
Comments