Search

Ընթացակարգը հետևյալն է՝ տալ հրաժարական, որից հետո երկու անգամ չի ընտրվում վարչապետը և խորհրդարանը


«Ես ուզում եմ արձագանքել տիկին Մակունցի այն հայտարարությունը, որ ճանապարհային քարտեզ է հրապարակել իշխանությունը եւ առաջարկել արտահերթ խորհրդանական ընտրություններ։ Չեմ պատկերացնել եւ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է խորհրդանական ընտրություններ կազմակերպել այն իրավիճակում, որ մեր եղբայրները եւ քույրերը գտնվում են ադրբեջանական բանտերում, ինչպե՞ս կարելի է գնալ նրանց տներ եւ նախընտրական բուկլետներ տալ։ Չեմ պատկերացնում արտահերթ խորհրդարանական ընտրություններ այն իրավիճակում, երբ մեր հերոս նահատակների ճանաչման գործընթացն է գնում եւ նրանց հարազատները սպասում են արդյունքների։ Ինչպե՞ս եք գնալու նրանց բակերում բարձրախոսներով խոսելու»,-այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։։

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, այնուամենայնիվ, պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, սակայն դրանք պետք է կազմակերպվենք ըստ սահմանված ընթացակարգի։

«Չեմ պատկերացնում՝ հիմա ինչպես է հնարավոր կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց քանի որ իշխանությունը սպառնում է ընտրություններով, ես ուզում եմ ասել, որ մենք հիմա պատրաստ ենք։ Եվ կարծում եմ՝ դրա ընթացակարգը ոչ մեկը չի մոռացել։ Ընթացակարգը հետեւյալն է՝ տալ հրաժարական, որից հետո երկու անգամ չի ընտրվում վարչապետը եւ խորհրդարանը ինքնալուծարվում է։ Այլ գործընթաց չկա, հարգելի գործընկերներ, հետեւաբար՝ եթե ուզում եք կազմակերպել արտահերթ ընտրություններ, կազմակերպեք, ո՞վ է ձեր ձեռքը բռնել։ Մենք արդեն տեղամասային հանձնաժողովի անդամների դասընթացներ ենք սկսել կազմակերպել, վերանայում ենք, փոխում ենք, նորն ենք նշանակում, մեծ թափով պատրաստվում ենք։ Ընդդիմությանը, որ սպառնում, որ արտահերթ խորհրդարանակ ընտրություններ եք ուզում անել, նման բան չկա։ Ցրեք խորհրդարանը եւ գնանք արտահերթ ընտրությունների։ Սպասում ենք այդ պրոցեսին»,- նշեց Մարուքյանը։

Բայդենը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի կապակցությամբ

Եվրախորհրդարանի պատգամավորները Բորելից հետաքրքրվել են հայ ռազմագերիներին ազատելու քայլերի մասին

Հայ կինն այսօր էլ չի խոնարհվելու կորստյան ցավի առջև, չի ընկրկելու ու չի հանձնվելու․ Գագիկ Ծառուկյան

Վանդալիզմը թուրքի ձեռագիրն է, ով այսօր Արցախի հուշարձաններն ու սրբատեղիներն է պղծում. Հակոբյան

Տոնը լավագույն առիթներից է արժևորելու կնոջ դերը երկրի ներկան ու ապագան կառուցելու գործում. Սարգսյան

Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

Խոշոր հրդեհ Նուբարաշենում. Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: