Search

Ընդունվել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հայտարարությունը


«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն պաշտոնական հայտարարություն է տարածել հունիսի 18-ին կայացած ԵՄ-ի ղեկավարների, ԵՄ անդամ երկրների եւ Արեւելյան Գործընկերության (ԱլԳ) երկրների առաջնորդների հեռավար հանդիպմանն ընդառաջ: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բուրոյի հայտարարությունը կարեւոր եւ հիմնարար փաստաթուղթ է, այն սահմանում է ԵՄ եւ ԱլԳ երկրների միջեւ համագործակցության ռազմավարական ուղղություններն ու տեսլականը` առաջին իսկ դրույթում վերահաստատելով Արեւելյան գործընկերության պետությունների հանձնառությունը նախաձեռնության հիմքում ընկած արժեքներին` ի թիվս այլոց ընդգծելով ինքնորոշման իրավունքը: «Այս հայտարարությունը Եվրախորհրդարանի եւ ԱլԳ հինգ երկրների` Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարների կողմից ընդունված եւ համաձայնեցված ռազմավարական փաստաթուղթ է, որն արդյունք է երկարատեւ եւ բարդ բանակցությունների»,- ասել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար, բյուրոյի անդամ Գայանե Աբրահամյանը: Պետք է շեշտել, որ հայտարարության մեջ առանձին կետով ընդգծվում է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կարեւորությունը, որը սահմանում է շրջանակ ՀայաստանԵվրամիություն գործընկերության խորացման, ԵՄ-ի կողմից Հայաստանում ընթացող քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներին աջակցության, ինչպես նաեւ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐԻ ամրապնդման համար:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia