Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Ընդունելություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում


Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունում առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Քրիստոֆեր Սմիթին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին: Նախարար Տոնոյանը շնորհավորել է պարոն Սմիթին և գնդապետ Մաքսվելին Հայաստանում առաքելությունները ստանձնելու կապակցությամբ և մաղթել է նորանոր ձեռքբերումներ Հայաստանում մասնագիտական գործունեության ընթացքում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: