Search

Ընդլայնվել է պետական պատվերով ծառայությունների և շահառուների շրջանակը

Կառավարության 2004 թվականի N 318-Ն որոշման մեջ փոփոխություններ են կատարվել, որոնք ընդունվել են այսօրվա նիստում: Այսուհետև` 1) պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անապահովության սահմանային միավորը կլինի «28.00», նախկին «30.01»-ի փոխարեն, 2) պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների ֆինանսական դժվարությունները կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մեղմելու նպատակով մինչև 2020 թվականի հուլիսը պետական բյուջեի մի քանի ծրագրերով թվով 119 բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումը իրականացվելու է կանխավճարային սկզբունքով: Նիստի ընթացքում ընդունվել է նաև 2013 թվականի կառավարության N 806-Ն որոշման փոփոխությունները, ըստ որի` պայմանագրային զինծառայողների ընտանիքների անդամներին համավճարային սկզբունքով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններն այսուհետև կիրականացվեն ամբողջությամբ անվճար: «Վերջին երկու տարիներին մեր բարեփոխումների արդյունքում ստացվել էր այնպես, որ մեր ժամկետային զինծառայողների ծնողներն իրենց բարդ և թանկարժեք վիրահատությունների մասով պետությունից ստանում էին 100 տոկոս փոխհատուցում, իսկ պայմանագրային զինծառայողները և սպայական անձնակազմը բարդ և թանկարժեք տեխնոլոգիաներով բուժօգնություն ստանալիս օգտվում էին միայն համավճարային փոխհատուցումից։ Կարծես թե ստացվել էր անհավասար իրավիճակ, որը փորձում ենք ուղղել։ Կունենանք ավելի արդար վերաբերմունք հազարավոր զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց՝ ոստիկանների, ԱԱԾ աշխատակիցների, ԱԻՆ աշխատակիցների նկատմամբ»,- ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Պարգև արքեմիսպոկոս Մարտիրոսյանի՝ այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին

Արցախում կենսաթոշակառուի մահվան նպաստի համար հուղարկավորության փաստաթուղթ չի պահանջվի

Կառավարությունը փոխանակ մեր տղերքին հետ բերի, հրատապ կարգով դատարանների մասին օրինագիծ է անցկացնում

Արայիկ Հարությունյանը Մանե Թանդիլյանի հետ քննարկել է սոցիալական ծրագրերի ընթացքը

Դատապարտում ենք ԼՂ հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը, բոլոր մեղավորները պետք է պատժվեն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: