top of page
Search

Ընդդիմությունը սեպտեմբերին իր օրակարգով կգնա խորհրդարան. Սաղաթելան


«Ընդդիմությունը սեպտեմբերին կգնա խորհրդարան, բայց՝ իր օրակարգով»,- Այս հարցում դիրքորոշման փոփոխություն չկա․ «Երկիր Մեդիա»-ին հայտնել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Ըստ նրա, իշխանական պատգամավորների օրակարգը ընդհանրապես չի սպասարկում հայ ժողովրդի շահը, իսկ ընդդիմության բոլոր նախաձեռնությունները բոյկոտվել են։ «Երկրում կա խորհրդարանական ճգնաժամ, քաղաքական ճգնաժամ, և եթե հերթական ապօրինի ու հակասահմանադրական ճանապարհով փորձեն ընդդիմությանը զրկել մանդատներից, երկրում կլինի նաև լիարժեք սահմանադրական ճգնաժամ»,- ասել է Սաղաթելյանը՝ ընդգծելով նաև, որ ընդդիմության հետ շանտաժի լեզվով չեն կարող խոսել, իրենք ուսանող չեն, որ բացակայությունների պատճառով կարողանան հեռացնել։ Նա խորհրդարանական աշխատանքների բոյկոտն արդարացված է համարում․ «Շարժման շնորհիվ է, որ Արցախի հարցում իշխանության հռետորաբանությունը փոխվել է, բայց սա դեռ ձեռքբերում չէ: Ներկայումս «Դիմադրություն» շարժումը կազմակերպական աշխատանքների փուլում է, իսկ սեպտեմբերից պայքարը նոր շունչ ու ոգի է ստանալու։

 
 

Comments


bottom of page