top of page

Էստոնիան Ռիշի Սունակին կոչ է արել ավելացնել Մեծ Բրիտանիայի պաշտպանական ծախսերը

  • Anews
  • Oct 27, 2022
  • 1 min read




Էստոնիան Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակին կոչ է արել պարտավորվել ավելացնել Մեծ Բրիտանիայի պաշտպանական ծախսերը, հաղորդում է PA Media-ն։

Սունակը չի աջակցել իր նախորդի՝ Լիզ Թրասի խոստումին՝ մինչեւ 2030 թվականը պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2 տոկոսից 3 տոկոսի հասցնելու մասին՝ նախկինում նման նպատակները «կամայական անվանելով»:

BBC-ին տված հարցազրույցում ​​հարցին՝ արդյոք ՆԱՏՕ-ի երկրները պետք է ձգտեն ՀՆԱ-ի 3 տոկոսը ծախսել պաշտպանության վրա, Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն պատասխանել է՝ «Բացարձակապես»։

Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա «փոխել է խաղի կանոնները»։ «Ավտոկրատները ներդրումներ են կատարում զենքի մեջ»,- հավելել է նա: «Նրանք հավատում են զենքի ուժին։ Մեր արժեքները՝ կանոնների վրա հիմնված կարգը, պաշտպանելու համար մենք նույնպես պետք է ներդրումներ կատարենք զենքի մեջ»:

Ռեյնսալուն նաեւ խնդրել է Մեծ Բրիտանիային չկրճատել զորքերի թիվը Էստոնիայում՝ ասելով, որ «մենք սիրում ենք բրիտանացի զինվորներին» եւ «մենք ավելին ենք ուզում»։

 
 
 

Comments


bottom of page