Էստոնիան ԱՄՆ-ի հետ պայմանագիր է ստորագրել «HIMARS» ՀԿՌՀ-երի գնման վերաբերյալ
- Anews
- Dec 4, 2022
- 1 min read

Էստոնիան ԱՄՆ-ի հետ պայմանագիր է ստորագրել «HIMARS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի գնման վերաբերյալ, հաղորդում է էստոնական ERR հեռուստառադիոընկերությունը։ Սպառազինության համակարգերը ձեռք կբերվեն ԱՄՆ-ից, զենքի արտադրողը Lockheed Martin ընկերությունն է։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 200 միլիոն դոլար։ Լատվիան եւ Լիտվան նույնպես «HIMARS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր կգնեն ԱՄՆ-ից։ Առաջին մատակարարումները սպասվում են 2024 թվականին։
Comentários