Էստոնիայում խորհրդարանական ընտրություններ են
Էստոնիայում այսօր՝ մարտի 5-ին, Ռիյգիկոգուի՝ երկրի խորհրդարանի ընտրություններ են, հայտնում է ERR.ee-ն։Այս օրը Էստոնիայում 405 ընտրատեղամասեր բաց են տեղական ժամանակով ժամը 9:00-ից մինչև 20:00-ն:Ընտրողը կարող է քվեարկել իր ընտրատարածքի ցանկացած տեղամասում։Ռիյգիկոգուի ընտրությունների համար Էստոնիայի տարածքը բաժանվում է 12 ընտրատարածքներիՕրենսդիր մարմնում հայտնվելու համար պայքարում են ինը քաղաքական կուսակցություններ և տասը անկախ թեկնածուներ՝ ընդհանուր 968 հոգի:Մարտի 5-ի առավոտյան ժամը 8-ի դրությամբ նախնական քվեարկությանը մասնակցել է ընտրողների 47,3%-ը; Էլեկտրոնային եղանակով քվեարկել է 313 514 մարդ, ընտրատեղամասերում՝ 143 346։Նախընտրական հարցումների համաձայն՝ վարչապետ Կայա Կալլասի «Բարեփոխումների կուսակցությունը» այս պահին առաջատար է։ Աջակողմյան «Էկրէ» կուսակցությունը երկրորդ ամենահայտնի քաղաքական ուժն է երկրում, որի օգտին կարող է քվեարկել ընտրողների մոտ 20%-ը։
Comments