Էյֆելյան աշտարակը լուսավորվել է Ուկրաինայի դրոշի գույներով
- Anews
- Feb 24, 2023
- 1 min read

Փետրվարի 24-ին լրանում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մեկ տարին, ինչի կապակցությամբ Ֆրանսիայի ամենահայտնի ճարտարապետական հուշարձաններից մեկը՝ Փարիզի Էյֆելյան աշտարակը, հինգշաբթի երեկոյան լուսավորվել է Ուկրաինայի դրոշի գույներով:
Այս մասին թվիթերյան միկրոբլոգում հայտնել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն՝ համապատասխան տեսանյութին կից գրելով՝ «Փա՛ռք Ուկրաինային»:
«Ուկրաինա ներխուժումից մեկ տարի անց Փարիզը հարգանքի տուրք է մատուցում ուկրաինացի ժողովրդի խիզախությանը և նրան համերաշխություն հայտնում»,- գրված է Ֆրանսիայի մայրաքաղաքի պաշտոնական թվիթերյան էջը։
Yorumlar